ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Որոշում ընդունելուց առաջ թող գլուխները թափ տան, նոր ստորագրեն». Եղվարդի ծննդատունը լուծարվում է
16:20, 13.01.2020 | mamul.am
4917 | 1

Եղվարդի ծննդատունը չլուծարելու պահանջով բողոքի ակցիա են իրականացնում ծննդատան բուժաշխատողները։ Նրանք պնդում են, որ լուծարման մասին իրենց մեկ օր առաջ են տեղեկացրել: Բժիշկներից մեկն ասաց, որ ունեն հրաշալի մասնագետներ, ծննդատունը հագեցած է սարքավորումներով. «Վիրահատող բժիշկներ ունենք, որոնց կատարած վիրահատությունից հետք անգամ չի մնում»,- նշեց նա:

«Որոշում ընդունելուց առաջ թող գլուխները թափ տան, նոր որոշում ստորագրեն: Ժողովրդի կարծիքը չեն հարցնում»,-շարունակեց ակցիայի մեկ այլ մասնակից:

Անցյալ տարվա ընթացքում ծննդատունն ունեցել է 136 ծնունդ, պետականորեն 150 ծնունդի առկայութուն է սահմանվել: Դա ծննդատան համար չնչին շեղում է:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում է, որի հետևանքով մարզային մի շարք ծննդատներ փակվում են։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր