ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Վարչապետը սխալ պնդում է անում Զինված ուժերում մահացության թվի մասին». Դանիել Իոաննիսյան
16:45, 13.01.2020 | mamul.am
5757 | 0

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի աշխատակազմի ՊՈԱԿ է վատացել. ուրեմն` վարչապետը սխալ (թեʹ պաշտոնականին և թեʹ ոչ պաշտոնականին հակասող) պնդում է անում Զինված ուժերում մահացության թվի մասին (իբրև արձանագրվել է զոհերի պատմական մինիմում): Լավ կլինի, որ հերքի, բայց դե պատահում է:

Մեր «Փաստերի ստուգման հարթակը» (FIP.am-ը) պարզում է, որ պնդումը սխալ է ու այդ մասին նյութ է գրում: Եվ ահա, վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության» ՊՈԱԿ-ը (որ որոշել է, որ պիտի «Ճշտի նախարարության» ֆունկցիա կատարի), առանց հերքելու FIP.am-ի ճիշտ լինելու փաստը, իրեն այսպիսի վերնագիր է թույլ տալիս (իսկ նյութն ավելի աբսուրդային է):

ՊՈԱԿ-ի հարգելի բարեկամներ, գնացեք ու գտեք ձեզ: Ժողովրդավարական երկրում դուք, այդ ֆունկցիաների սահմաններում, պիտի գոյություն չունենաք: Ակնկալում ենք ՊՈԱԿ-ի այս նյութի վերնագրի հերքում և հետագայում հանրային ռեսուրսի հաշվին իշխանության տարածած ապատեղեկատվությունները քողարկող նյութերի չհրապարակման երաշխիքներ: Հակառակ պարագայում ստիպված կլինենք վերանայել մեր մոտեցումը ՊՈԱԿ-ի նկատմամբ և, հավանաբար, հարցը լուծել դատական կարգով:

Կից տեղեկանքում ՊՆ-ի, Դատախազության ու ՀՔԱՎ-ի տվայլներն են: ՊՆ-ի 2019-ի տվյալը դեռ չկա, իսկ վերջին երկուսը հերքում են վարչապետի պնդմումը: ՊՆ-ի տվյալն էլ միայն Ապրիլյան պատերազմի մասով է տարբերվել դատախազության տվյալից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր