Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 492.71, EUR 578.69, RUB 6.31, GBP 638.90
+15 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Թուրքիայում հայ զինվորին սպանած անձը դատապարտվել է մոտ 17 տարվա ազատազրկման
18:40, 13.01.2020

Թուրքիայի զինված ուժերում պարտադիր ժամկետային զինծառայության ժամանակ 2011թ. ապրիլի 24-ին սպանված հայ քաղաքացի Սևակ Բալըքչըի գործով դատարանը նոր որոշում է կայացրել:

Սևակի ծառայակից Քըվանչ Աղաօղլուն դիտավորյալ սպանության մեղադրանքով դատապարտվել է 16 տարի 8 ամիս ազատազրկման: Աղաօղլուին կալանավորել են դատական նիստի ժամանակ: Սևակ Բալըքչըի դատական գործը կրկին քննության էր դրվել 2018թ.:
Բալըքչըն սպանվել էր 2011թ. ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուք շրջանում թուրք զինվոր Քըվանչ Աղաօղլուի արձակած գնդակից:

2013թ. դատարանի կողմից ընդունված որոշմամբ՝ Աղաօղլուի արարքը որակվել էր ոչ թե դիտավորյալ, այլ՝ զենքի հետ անփույթ վարվելու հետևանքով կատարված սպանություն: Եվ նա դատապարտվել էր 4.5 տարվա ազատազրկման:

Սակայն Բալըքչըի ընտանիքը բողոքարկել էր վերոնշյալ որոշումը: Վերաքննիչ դատարանը բավարարել է բողոքարկման հայցը:

Քանի որ Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո վերացվեցին բոլոր ռազմական դատարանները, Սևակի գործը հանձնվեց քաղաքացիական դատարանի վարույթ:
Հիշեցնենք, որ Սևակ Բալըքչըի ծնողները համոզված են, որ իրենց որդին սպանվել է ազգային թշնամանքի հողի վրա:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր