ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Էյվազովը հերքել է, որ մերժել է հանդես գալ հայ սոպրանոյի հետ
13:35, 14.01.2020 | mamul.am
5761 | 0

Դրեզդենի SemperOperaball-ը հերքել է տարածված տեղեկությունը, թե ազգությամբ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ Դրեզդենի ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ։ Թատրոնն այդ մասին հայտարարություն է տարածել: Իսկ տենոր Յ.Այվազովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ադրբեջանցի եմ և իմ հստակ պատկերացումն ու կարծիքն ունեմ Ադրբեջանի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Բայց իմ քաղաքական հայացքները երբեք չեն շոշափում իմ մասնագիտությունն ու գործընկերներին: Այդ մասին է խոսում այն փաստը, որ ես Մեծ Թատրոնում բազմաթիվ ելույթներ եմ ունեցել Մարիա Գուլեգինայի և Գևորգ Հակոբյանի հետ: Այդ պատճառով վստահե՛ք ճշտված տեղեկատվությանը և այսուհետ սադրանքներ մի՛ տարածեք: Ինչպես նախապես ծրագրված էր, իմ ելույթը SemperOperaball-ում մենակատարային է և այլ երգիչների հետ զուգերգ չէր ենթադրում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր