Միացյալ Նահանգները որոշում է կայացրել Չինաստանին հեռացնել «արժութային մանիպուլյատորների» ցանկից։ Այս մասին ասված է Ֆինանսների նախարարության կիսամյակային զեկույցում, գրում է ТАСС գործակալությունը:
Ցանկից հեռացնելը արվել է՝ Վաշինգտոնի և Պեկինի միջև առևտրային գործարքի առաջին փուլի ստորագրման ակնկալիքով:
«Նախարարությունն անցած յոթ ամիսների ընթացքում անցկացրել է Չինաստանի դրամավարկային քաղաքականության զարգացման վերլուծություն։ Չնայած տասը երկրների դրամավարկային քաղաքականությունը պահանջում է մեծ ուշադրություն, սակայն առևտրի հիմնական գործընկերներից և ոչ մեկը չի համապատասխանում «արժութային մանիպուլյատորների» համար 1988 և 2015 թվականներին ընդունված օրենսդրական չափանիշներին»: