ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Ցինիկ սուտ․ այս պարբերականում հոդվածները գրվում են պատվերով». Լուսինե Հարոյան
15:30, 14.01.2020 | mamul.am
10613 | 6

«Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր պողոսապետն իր էջում ուրախ տեղեկացրել է, որ շվեյցարական պարբերականը դրական է գնահատել «թավշյա հեղափոխության» արդյունքները:
Հերթական անգամ պլինտուսի մակարդակի կեղծիք և ցինիկ սուտ:
Իրականում, այս պարբերականում հոդվածները գրվում են պատվերով` ահավասիկ ներքևի սքրինշոթը, և երբ ծանոթանում ենք գներին, հայտնի է դառնում, որ կամ պողոսապետը բյուջեից կամ էլ երևի նախկին օլիգարխ, հիմա պուպուշ սեփականատերն այս հոդվածի համար վճարել է մոտ 7 միլիոն դրամ:
Ես դիմում եմ մտածող մարդկանց. երկրում ահագնանում է սոցիալ-տնտեսական աղետը, մարդիկ փոթորկվում են ծննդատների, դպրոցների, մանկատների փակվելու փաստով, Հայաստանի առաջ նախկինում էլ և հիմա էլ լրջագույն մարտահրավերներ են ծառացել, իսկ երկրի ղեկավարի պատասխանատվությունը հերիքում է իրեն գովաբանող հոդված պատվիրելուն, դա իր ֆեյսբուքի էջում տեղադրելուն և դրանով հիանալուն, մեկ-մեկ էլ ուտելավայրերի զուգարաններից խոսելուն:
Այս մարդու պստլիկ էգոն ուղղակի չի կարող գոյություն ունենալ առանց ինքնափառաբանման: Սա ամենաիսկական Քաջ Նազարն է, որ կա:
Ես, իհարկե, համոզված էի, որ Թումանյանը հանճար է, բայց հիմա ավելի եմ համոզվում դրանում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր