ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Որևէ մեկի զբաղվածությունն ապահովելու հարցը չի կարող հակասել կյանք փրկելու սկզբունքին». Արսեն Թորոսյան
17:50, 14.01.2020 | mamul.am
3898 | 1

Հունվարի 14-ին ծննդատների լուծարման հարցով ասուլիս էր հրավիրել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա ասաց, որ նախարարության քաղաքականությունն անփոփոխ է: «Որևէ մեկի զբաղվածությունն ապահովելու հարցը չի կարող հակասել կյանք փրկելու սկզբունքին: Դա աքսիոմա է»,- ասաց նախարարը: Ըստ նրա՝ եթե կան ամսական 5 և 50 վիրահատություն կատարող բժիշկներ, բնական է, որ նախապատվությունը պետք է տանք 50 վիրահատություն կատարած փորձառու բժշկին:

Այնուամենայնիվ, որոշ ծննդատների հարցում կոմպրոմիսների են գնացել և կոնսենսուսային որոշման գնացել: «Օրինակ՝ Մարալիկի ծննդատունը չունի նեոնատոլոգ, անեսթեզիոլոգ, հղիների ինտենսիվ թերապիայի պալատ: Եթե ծննդատունը կբավարարի պահանջներին, ու կապահովի այդ ամենը, մենք կտեսնենք, որ ծնունդների թիվը՝ 102, մոտ է 150-ին, միգուցե հնարավոր է փակելու որոշումը վերանայվի: Եղվարդի ծննդատանը, եթե այսօր շտապ ծննդօգնության կարիք լինի, այն կսպասարկի»,-նշեց նախարարը:

Ըստ նրա՝ դեռ հստակ ժամկետ չկա, թե որքան ժամանակ կտրվի պահանջները բավարարելուն՝ 1 տարի՞, թե՞ ավելին: Պահանջները չբավարարելու դեպքում, ըստ նախարարի, նման բուժհիմնարկների գոյությունը չի հանդուրժվելու:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր