ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
#Boeing-ը համոզել է Lion Air-ին, որ 737 MAX ինքնաթիռի օդաչուները լրացուցիչ մարզման կարիք չունեն․ #Bloomberg
21:15, 15.01.2020 | mamul.am
7609 | 0

Lion Air ավիաընկերության ներկայացուցիչներն Ինդոնեզիայում կործանված Boeing 737 MAX-ի վթարից մեկ տարի առաջ քննարկել են, որ ինքնաթիռների օդաչուները լրացուցիչ մարզումների անցկացման կարիք ունեն, սակայն ամերիկյան Boeing կորպորացիայի աշխատակիցները համոզել են, որ դրա անհրաժեշտությունը չկա, գրում է Bloomberg-ը:

ԶԼՄ-ները ծանոթացել են այս նյութերի հետ, երբ Boeing ընկերությունն օրենսդիրներին 2019 թվականի դեկտեմբերին հանձնեց ընկերության հետ կապված փաստաթղթերը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տրանսպորտի և ենթակառուցվածքների կոմիտեի, ինչպես նաև Դաշնային ավիացիոն վարչության որոշումից հետո: Ըստ տվյալների՝ 2017-ին Boeing-ի աշխատակիցները անհանգստացած են եղել, որ կա հավանականություն, որ ինդոնեզական Lion Air-ը կարող է որոշում կայացնել օդաչուների լրացուցիչ պատրաստման անհրաժեշտությամբ:
Ինչպես երևում է փաստաթղթերից, օդաչուների լրացուցիչ մարզումներն ստվեր կգցեին նոր Boeing-ի կոմերցիոն գրավչության վրա: Ենթադրվում էր, որ Boeing 737 ինքնաթիռի անձնակազմը կարճ ուսումնական դասընթացից հետո պատրաստ կլինի նոր ինքնաթիռների գործարկմանը: Ինչպես հետևում է տրամադրված փաստաթղթերից, Boeing-ի աշխատակիցները Lion Air-ի աշխատակիցներին հայտնել են, որ հիմարություն է լրացուցիչ մարզումները և կարճ դասընթացքը բավարար կլինի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր