Lion Air ավիաընկերության ներկայացուցիչներն Ինդոնեզիայում կործանված Boeing 737 MAX-ի վթարից մեկ տարի առաջ քննարկել են, որ ինքնաթիռների օդաչուները լրացուցիչ մարզումների անցկացման կարիք ունեն, սակայն ամերիկյան Boeing կորպորացիայի աշխատակիցները համոզել են, որ դրա անհրաժեշտությունը չկա, գրում է Bloomberg-ը: ԶԼՄ-ները ծանոթացել են այս նյութերի հետ, երբ Boeing ընկերությունն օրենսդիրներին 2019 թվականի դեկտեմբերին հանձնեց ընկերության հետ կապված փաստաթղթերը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տրանսպորտի և ենթակառուցվածքների կոմիտեի, ինչպես նաև Դաշնային ավիացիոն վարչության որոշումից հետո: Ըստ տվյալների՝ 2017-ին Boeing-ի աշխատակիցները անհանգստացած են եղել, որ կա հավանականություն, որ ինդոնեզական Lion Air-ը կարող է որոշում կայացնել օդաչուների լրացուցիչ պատրաստման անհրաժեշտությամբ: |