Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկդ էն պատիվ ունեցող գեներալին ասեք, որ մենակ սոցցանցերում գրանցվելով ու գրառումներ անելով չէ: Եթե ասելիք ունի, թող ուղիղ եթերում` տեսախցիկների առջև ասի, թե չէ ոչ ոք երեկվա միամիտը չէ... Պարզ է չէ՞, որ նույն գեներալի սահմանափակ խոսքը չի բավականացնի անգամ սոցկայքում գրառում անելու համար... Իսկ լուրջ քաղաքական հայտ ներկայացնու համար նույն տեսախցիկի առջև պատիվ ունեցող գեներալը պետք է պատասխանի շատերին հուզող բազմաթիվ հարցերին՝ սկսած նրանից, թե ինչպես էր հնարավոր, որ ԱԱԾ-ի ներսից ինֆորմացիայի արտահոսք կար։ Թե չէ սոցկայքերում գրանցվելով, իր անունի տակ ուրիշների մտքով ու ձեռքով գրառում անելով, գեներալը միշտ էլ գոտկատեղից ներքև հարվածներ է ստանալու՝ անգամ 20-ամյա աղջնակից»։ |