ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Եթե ասելիք ունի, թող ուղիղ եթերում ասի». Տարոն Չախոյան
17:45, 15.01.2020 | mamul.am
5277 | 0

Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկդ էն պատիվ ունեցող գեներալին ասեք, որ մենակ սոցցանցերում գրանցվելով ու գրառումներ անելով չէ: Եթե ասելիք ունի, թող ուղիղ եթերում` տեսախցիկների առջև ասի, թե չէ ոչ ոք երեկվա միամիտը չէ... Պարզ է չէ՞, որ նույն գեներալի սահմանափակ խոսքը չի բավականացնի անգամ սոցկայքում գրառում անելու համար...

Իսկ լուրջ քաղաքական հայտ ներկայացնու համար նույն տեսախցիկի առջև պատիվ ունեցող գեներալը պետք է պատասխանի շատերին հուզող բազմաթիվ հարցերին՝ սկսած նրանից, թե ինչպես էր հնարավոր, որ ԱԱԾ-ի ներսից ինֆորմացիայի արտահոսք կար։

Թե չէ սոցկայքերում գրանցվելով, իր անունի տակ ուրիշների մտքով ու ձեռքով գրառում անելով, գեներալը միշտ էլ գոտկատեղից ներքև հարվածներ է ստանալու՝ անգամ 20-ամյա աղջնակից»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր