ԱՄՆ նախագահի աշխատակազմը պատրաստվում է կրճատել Իրաքին հատկացվող 250 միլիոն դոլար ռազմական օգնությունը, եթե վերջինը պնդի ԱՄՆ զորքերի դուրսբերումը: Պենտագոնի և Սպիտակ տան պաշտոնյաների նամակներին հղում անելով՝ հայտնում է The Wall Street Journal-ը: Նամակներում նշվում է, որ այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել, բայց կառավարությունը հանձնարարել է փնտրել բոլոր տարբերակները, թե ինչպես կարելի է այս տարի Իրաքին տրամադրած ֆինանսական միջոցները հետ վերցնել և մերժել 2021 թվականի հայցը: Նշվում է, որ ֆինանսական աջակցության արգելափակումը չի լինի վերջնական՝ իրաքյան իշխանությունների քաղաքական կուրսի փոփոխության դեպքում աջակցությունը նախատեսվում է վերադարձնել: |