ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Նորերին թվում է, թե դու սկզբում պարտավոր ես ապացուցել, որ դու ուղտ չես». Հրանտ Խաչատրյան
15:55, 15.01.2020 | mamul.am
5278 | 0

ՍԻՄ նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ մի չինովնիկ իր դիրքին անհարիր բլթացնում է ու ուզում ես բարեկամաբար հուշես ճիշտ պահվածքը ․․․ ակամայից հիշում ես նախկինների հետ կատարված նմանատիպ մի դեպք։
Նախկինները գոնե գիտեին, որ իրենցից խելոք ես ու ազնիվ՝ փորձում էին քեզ հնարավորինս գրագետ ջրել։ Նորերին թվում է, թե դու սկզբում պարտավոր ես ապացուցել որ դու ուղտ չես։
Ո՛չ հարգելիս, իմ ապրածն ինձ լիովին բավարար է։ Հիմա Դու պիտի ապացուցես, որ քո տեղում ես, այդ դիրքում ապրելու իրավունք ունես։
Սովորե՛ք առաջնորդվել բացարձակ արժեքների սանդղակով։ Սեփական անգործությունն ու ծուլությունը արդարացնելու համար միշտ էլ կգտնես մեկին, ով քեզնից վատն է՝ ում հետ համեմատվելով կարող ես անաշխատ միավորներ հավաքել ու ժամանակավորապես կառչած մնալ քո աթոռին։

Հ․ Գ․
Ես այնքան հին եմ ու այնքան նոր, այնքան սև եմ ու այնքան սպիտակ, որ կարող եմ ինձ թույլ տալ այս ամենին վերևից նայել ու Հայաստանը տեսնել իր բոլոր նրբերանգներով ու վառ գույներով՝ ներառյալ նաև ծայրահեղ սևն ու սպիտակը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր