ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Իրանի նախագահը պահանջել է, որպեսզի զինվորականները ներողություն խնդրեն կործանված ինքնաթիռի համար․ #PressTV
17:10, 15.01.2020 | mamul.am
8295 | 0

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, ելույթ ունենալով կառավարության նիստում, կոչ է արել երկրի զինված ուժերին ներողություն խնդրել, որ անմիջապես չեն ընդունել իրենց մեղքը՝ ուկրաինական ինքնաթիռի խոցման համար: Press TV-ի կողմից հրապարակվել է նրա ելույթի տեսանյութը, որը թարգմանվել է անգլերեն:

Իրանի նախագահի խոսքով՝ աղետի պատճառի ուշ հնչեցումը «կապված չէ այն թաքցնելու մտադրության հետ»:

Ըստ Ռոհանիի՝ իրանական զորքերը երբեք «նման սխալ չեն թույլ տվել ուղևորատար ինքնաթիռի հարցում»:
Նա պահանջել է, որպեսզի զինվորականները տրամադրեն լրացուցիչ տեղեկություններ հետաքննության վերաբերյալ և խոստացել է վերահսկել այս գործընթացը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր