Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, ելույթ ունենալով կառավարության նիստում, կոչ է արել երկրի զինված ուժերին ներողություն խնդրել, որ անմիջապես չեն ընդունել իրենց մեղքը՝ ուկրաինական ինքնաթիռի խոցման համար: Press TV-ի կողմից հրապարակվել է նրա ելույթի տեսանյութը, որը թարգմանվել է անգլերեն: Իրանի նախագահի խոսքով՝ աղետի պատճառի ուշ հնչեցումը «կապված չէ այն թաքցնելու մտադրության հետ»: Ըստ Ռոհանիի՝ իրանական զորքերը երբեք «նման սխալ չեն թույլ տվել ուղևորատար ինքնաթիռի հարցում»: |