ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Սարի թաղը սպասարկող 13 համարի երթուղու աշխատանքը վերականգնվել է
17:00, 15.01.2020 | mamul.am
5828 | 0

Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից MAMUL.am-ին տեղեկացրին, որ Սարի թաղը սպասարկող 13 համարի ավտոբուսային երթուղու աշխատանքը վերականգնվել է:

Հիշեցնենք, որ երեկ խմբագրությունն ահազանգեր էր ստացել Սարի թաղի բնակիչներից, ովքեր բողոքում էին, որ 13 համարի երթուղին դադարեցրել է սպասարկումը:

Տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանը մեզ հետ զրույցում խոստացել էր քննարկել հարցը:

Հիշեցնենք նաև, որ MAMUL.am-ը բազմիցս անդրադարձել է Սարի թաղի տրանսպորտային խնդրին և հարցի կարևորությունը շարունակելու է պահել ուշադրության կենտրոնում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր