ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է
22:10, 15.01.2020 | mamul.am
5772 | 0

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է
2020թ. հունվարի 19-ին ուժի մեջ կմտնի «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը:

Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից Հայաստանի Հանրապետության վավեր սովորական անձնագիր կրող ՀՀ քաղաքացիները և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վավեր սովորական անձնագիր կրող ՉԺՀ քաղաքացիները միմյանց երկրների տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից՝ մուտք գործելու օրվանից (անձնագիրը պետք է ունենա առնվազն 6 ամսվա վավերականություն) մինչև 90 օր ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում:
Ուշադրություն. Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր մտադիր են մուտք գործելու և գտնվելու միմյանց երկրների տարածքում 90 օրը գերազանցող ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում, կամ մեկնել միմյանց երկրներ՝ աշխատելու, սովորելու, երկարաժամկետ բնակվելու, լրագրությամբ կամ այլ գործունեությամբ զբաղվելու նպատակով, պետք է նախապես դիմեն համապատասխան երկրի դեսպանություն մուտքի արտոնագիր ստանալու համար՝ համաձայն երկու երկրների ներքին օրենքների և կարգավորումների:
Ուշադրություն. 2019թ. մարտի 3-ից Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի (ՀՎՇ) միջև գործում է առանց մուտքի արտոնագրի ռեժիմ՝ 30 օր՝ ՀՀ քաղաքացիների և 180 օր՝ ՉԺՀ Հոնկոնգ ՀՎՇ անձնագրեր կրողների համար:
Ուշադրություն. 2016թ.-ից դեկտեմբերի 19-ից Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաո հատուկ վարչական շրջանի (ՀՎՇ) միջև գործող մուտքի արտոնագրերի ազատականացման մասին համաձայնագրով երկու կողմերի քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից 90 օր ժամկետով՝ 365 օր ժամանակահատվածի համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր