ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Պուտինը ծրագրում է երկրի ղեկավար լինել նաև 2024 թվականից հետո․ #TheGuardian
11:10, 16.01.2020 | mamul.am
7266 | 0

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը հոդված է հրապարակել Վլադիմիր Պուտինի կողմից կառավարության լուծարման ու նրա ապագա ծրագրերի մասին, որոնք փորձելու է իրականացնել 2024 թվականից հետո։

«Վլադիմիր Պուտինն առաջարկեց փոփոխություններ կատարել ՌԴ Սահմանադրության հոդվածներում, որպեսզի սահմանափակի իր հավանական իրավահաջորդի լիազորությունները, երբ նա լքի նախագահի պաշտոնը 2024 թվականին, և զբաղեցնի վարչապետի պաշտոն՝ ավելի լայն լիազորություններով»,- գրում է պարբերականը:

67-ամյա Պուտինը փաստացի ղեկավարում է Ռուսաստանը 2000 թվականից, ինչը նրան դարձնում է Ստալինից հետո ամենաերկար կառավարող առաջնորդը, և բաց է մնում այն հարցը, թե ի՞նչ է նախատեսում նա անել 2024 թվականից հետո:

Ըստ պարբերականի՝ Պուտինը կարող է կրկին վարչապետ դառնալ կամ օգտվել այն երկրների քաղաքական մոդելներից, ինչպիսիք են Ղազախստանը, որտեղ անցյալ տարի հրաժարական ներկայացրեց երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, բայց շարունակում է մնալ Անվտանգության խորհրդի և այլ հիմնական կառույցների ղեկավար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր