ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Լիբանանում ոստիկանների հետ բախումից տուժել է 35 ցուցարար
11:45, 16.01.2020 | mamul.am
8276 | 0

Բեյրութում ոստիկանության բաժանմունքների մոտ հավաքված ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով վիրավորվել է 35 մարդ: Այս մասին հայտնում է Լիբանանի Կարմիր խաչի Twitter միկրոբլոգի էջը:

«Ըստ բժիշկների, հոսպիտալացվել է 35 մարդ, ևս տասը ցուցարարի տեղում օգնություն է ցուցաբերվել»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հավաքվածները պահանջում են ազատ արձակել ձերբակալված ցուցարարներին:

Լիբանանն այժմ քաղաքական լուրջ ճգնաժամ է ապրում. բողոքի ցույցերը սկսվել էին 2019 թվականի հոկտեմբերի 17-ին:
Երկրում տարբեր ոլորտներում բարեփոխումներ պահանջող քաղաքացիները ղեկավարությանը մեղադրում են տնտեսությունը թուլացնելու մեջ: Ցույցերից հետո Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական ներկայացրեց, սակայն ցուցարարները շարունակում են ակցիաները:

Լիբանանում ոստիկանների հետ բախումից տուժել է 35 ցուցարար
Լիբանանում ոստիկանների հետ բախումից տուժել է 35 ցուցարար
Լիբանանում ոստիկանների հետ բախումից տուժել է 35 ցուցարար
Լիբանանում ոստիկանների հետ բախումից տուժել է 35 ցուցարար
Լիբանանում ոստիկանների հետ բախումից տուժել է 35 ցուցարար
Լիբանանում ոստիկանների հետ բախումից տուժել է 35 ցուցարար
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր