ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Գնացեʹք Եղվարդի ծննդատուն, տեսեք՝ կուզենա՞ք այդ պայմաններում պառկել». Վահե Գևորգյան
04:25, 17.01.2020 | mamul.am
7247 | 1

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծննդատները նախարարությունը չի փակում, չի էլ կարա փակի։ Նախարարությունն ասում է, եթե հիվանդանոցը գոմային պայմաններ ունի, կամ մինիմալ տեխնիկական ու կադրային պայմաններ չի ապահովում, մենք պետպատվեր չենք տա, մինչև չապահովեք մինիմալ նորմերը։ Նորմերի ապահովման պատասխանատուն էլ՝ մարզպետարանն է։ Ով չի եղել, օրինակ, Եղվարդի ծննդատանը, մի հատ գնացեք տեսեք՝ կուզենա՞ք այդ պայմաններում պառկել։ Էն էլ էն դեպքում, երբ ամիսներ շարունակ ասվել է, որ խնդիրը վերացնեն, բայց մարդիկ ոչ մի բան չեն արել։ Հիմա լսում եմ որոշ մարզպետների հայտարարությունները` «ժողովրդի կողքին ենք» ոճի մեջ ու չեմ հասկանում` ո՞ւմ են մեղադրում, որ իրենց գործը վատ են արել։ Այս տեղեկատվական վակուումը լավ տեղ չի տանում, ինֆորմացիան թերի կամ ուշացած է մատուցվում, ու մարդիկ չեն հասկանում, թե ով ինչի պատասխանատուն է ու հաճախ սխալ թիրախներ են ընտրում քննադատելու համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր