ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ավելի անտրամաբանական բացատրություն չեմ պատկերացնում». Լուսինե Հարոյան
05:50, 17.01.2020 | mamul.am
4619 | 0

«Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարդենիսի ծննդատունը ոչ մի դեպքում չի կարելի փակել: Կարծում եմ` կարիք չկա բացատրելու, թե ինչ ստրատեգիական նշանակություն ունեն Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերն ու քաղաքները:
Պարոն Թորոսյանի «բացատրություններից» հասկացա, որ ծննդատները փակելու որոշում է կայացրել, քանի որ նրանք չեն կարողանում ապահովել բոլոր ծառայությունների պատշաճ մակարդակը: Ավելի անտրամաբանական կամ ավելի ճիշտ մառազմատիկ բացատրություն չեմ պատկերացնում. պարոն Թորոսյան, երբ որևէ բան թերի է, պետք է միջոցներ փնտրել բարելավվելու, ոչ թե փակել: Ձեր տրամաբանությամբ՝ Հայաստանում պետք է փակել ամեն ինչ, որովհետև չկա մի ոլորտ, որտեղ ապահովվում է ծառայությունների պատշաճ մակարդակ:
Կամ դա նույնն է, թե երեխային դժվարությամբ պահող մորն ասես, որ նա պետք է իր երեխային հանձնի ուրիշին, քանի որ չի կարողանում լիովին ապահովել երեխայի կարիքները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր