ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Թրամփի իմպիչմենթին վերաբերող փաստաթղթերն ուղարկվել են Սենատ․ #BBC
15:40, 16.01.2020 | mamul.am
7537 | 1

Թրամփի իմպիչմենթի գործով կազմված հոդվածները Սենատին փոխանցվեցին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քվեարկությունից գրեթե մեկ ամիս անց։
Քվեարկության արդյունքներն անակնկալ չէին։ Նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման գործը Սենատ հանձնելու օգտին քվեարկեցին Դեմոկրատական կուսակցության բոլոր անդամները՝ բացառությամբ Մինեսոտա նահանգը ներկայացնող Քոլեն Պետերսոնի: Միաձայն դեմ քվեարկեցին Հանրապետական կուսակցության անդամները։ Ստացվեց՝ կողմ 228 ձայն, դեմ՝ 193:
Քվեարկությունը սկսվելուց առաջ Ներկայացուցիչների պալատի խոսնակը նշանակեց այսպես կոչված «մենեջերներին», որոնք Սենատի լսումների ընթացքում կներկայացնեն մեղադրական կողմին:
Խումբը կգլխավորի Կոնգրեսի հետախուզության կոմիտե ղեկավար Ադամ Շիֆը: Ներկայացուցիչների թվում են իրավաբանական հանձնաժողովի ղեկավար Ջերոլդ Նադլերը, ինչպես նաև օրենսդիրներ՝ Զոի Լոֆգրենը, Հաքիմ Ջեֆրիսը, Վել Դեմինգսը, Ջեյսոն Քրոուն և Սիլվիա Գարսիան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր