ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Իր համար ընդունելի չէ որևէ նախկին նախագահի անփառունակ հեռացումը». Սուրեն Սարգսյան
03:45, 17.01.2020 | mamul.am
5915 | 0

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պուտինն ուղնուծուծով «государственник» է: Իր համար ընդունելի չէ որևէ նախկին նախագահի անփառունակ հեռացում, քանի որ դա վնասում է հենց նախագահի ինստիտուտի հեղինակությանը: Չի կարող այդ ինստիտուտի «կրողը» ցկյանս չկրել համապատասխան ատրիբուտներն ու իրավունքները: Մեդվեդևը եղել է ՌԴ 3-րդ նախագահ: Անկախ քաղաքական պայմանավորվածություններից և իրողություններից: ԱԱԽ ղեկավարի տեղակալի պաշտոնը, այլ խնդիրներից զատ, նաև լուծում է նրա կշռի և գնահատանքի հարցը:
Ի դեպ, այս առումով նաև Ջորջ Բուշն է ասում, որ «նախկին նախագահի կողմից իր իրավահաջորդների քննադատությունը չի ծառայում նախագահի ինստիտուտի և պետության շահերին»: Պուտինն իր իրավանախորդներին երբեք սխալ չի հանել: Գործով` միգուցե, խոսքով` երբեք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր