ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Օդերևութաբանները 2020-ին կանխատեսում են եղանակային ծայրահեղ իրադարձություններ
11:40, 19.01.2020 | mamul.am
14449 | 0

Համաշխարհային հանրությունը 2020-ին և դրան հաջորդող տասնամյակների ընթացքում կարող է բախվել ավելի ուժեղ եղանակային ծայրահեղությունների, քան նախկինում: Այս մասին Ժնևում հայտարարել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Պետերի Թաալասը, գրում է ТАСС գործակալությունը։ Ըստ Թաալասի` եթե միջոցներ չձեռնարկվեն ջերմոցային գազերի արտանետումները սահմանափակելու համար, ապա մինչև այս դարի վերջ ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով:
Նա ուշադրություն է հրավիրել Ավստրալիայի մասշտաբային անտառային հրդեհների վրա, քանի որ անցած տարին բոլոր ժամանակների օդերևութաբանական դիտարկումների ամենաթեժ և չորն է եղել: «Ցավոք, մենք ակնկալում ենք տեսնել շատ ավելի ծայրահեղ եղանակային դրսևորումներ 2020-ին և հաջորդ տասնամյակների ընթացքում»,- հայտարարել է Թաալասը՝ հիշեցնելով մթնոլորտում ջերմություն պահող ջերմոցային գազերի ռեկորդային մակարդակը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր