ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Ջամալան առաջին անգամ համերգ կունենա Երևանում
02:15, 19.01.2020 | mamul.am
6003 | 0

Ուկրաինացի հայտնի երգչուհի, դերասանուհի, արմատներով հայուհի Ջամալան փետրվարի 14-ին առաջին անգամ համերգ կտա Երևանում: Համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում: Էպատաժային երգչուհին հանդես կգա 13 հոգանոց բենդով՝ կենդանի հնչողությամբ ներկայացնելով ինչպես հայտնի և սիրված, այնպես էլ՝ նոր երգեր. հանդիսատեսի համար կլինի 3 երգի պրեմիերա: Լուսաձայնային շքեղ շոու, հզոր ձայն և յուրօրինակ կատարումներ: Ջամալան կներկայանա ջազ, սոուլ, ֆանկ, ֆոլկ, փոփ և էլեկտրո ժանրերում:

Ջամալան առաջին անգամ համերգ կունենա Երևանում

36-ամյա Ջամալայի՝ Սուսանա Ջամալադինովայի, հայրը Ղրիմի թաթար է, մայրը՝ հայուհի: Նա սկսել է զբաղվել երաժշտությամբ վաղ տարիքից։ Իր առաջին մասնագիտական ձայնագրությունն արել է 9 տարեկանում: Ձայնային հզոր հնարավորությունները նրան թույլ են տալիս հանդես գալ նաև օպերային ներկայացումներում: 2009 թվականին հաղթել է «Նոր ալիք» մրցույթում: Ավելի լայն լսարանին հայտնի է դարձել 2016թ., երբ հաղթել է «Եվրոտեսիլի» 61-րդ մրցույթում:

Համերգը կկայանա «Դրիմ փրոջեքթ»-ի նախաձեռնությամբ:

Ջամալան առաջին անգամ համերգ կունենա Երևանում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր