ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Փողերի մսխո՞ւմ, թե՞ փաստաթղթերի կեղծում». Բաբկեն Հարությունյան
01:15, 17.01.2020 | mamul.am
4904 | 0

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փողերի մսխո՞ւմ, թե՞ փաստաթղթերի կեղծում. Հովհաննեսը կնստի.

«Ֆեյքերի ֆաբրիկա» ՊՈԱԿ-ի գործադիր ֆեյքապետ Հովհաննես Մովսիսյանը այսօր ԱԺ-ում լսումների ժամանակ խոսում էր նախկինների մեդիա քաղաքականությունից: Բազմաթիվ մեղադրանքներ հնչեցրած Հովհաննեսը խուսափում է տրամադրել օրենքով սահմանված տեղեկատվություն, թե իր ղեկավարած ՊՈԱԿ-ը, որը բյուջեից կես միլիարդ դրամ փող է ստանում, ինչի և ում վրա է մսխում այդ գումարները: Արդյունքում հայտնվել է դատարանում և ստիպված կլինի դատարանի որոշմամբ տրամադրել իմ կողմից հայցվող տեղեկատվությունը, ինչը շատերի համար նոր ու հետաքրքիր բացահայտում է լինելու` Հովհաննեսի համար ծանր հետևանքներով հանդերձ: Ի դեպ, կարծում եմ, որ հաջորդ իշխանությունների ժամանակ Հովհաննեսը կնստի կա՛մ պետական փողերի մսխման, կա՛մ փաստաթղթերի կեղծման համար: Անդրադառնալով գործադիր ֆեյքապետի հնչեցրածին, թե նախկինում մեդիա դաշտը մոնոպոլացված է եղել, ասեմ, որ հիմա գլխավոր ֆեյքապետ Նիկոլը, անհագ ցանկությամբ կոպտորեն խախտելով ԶԼՄ-ների իրավունքները, անհիմն հայտարարություններով և ճնշումներով վերջնականորեն է փորձում մոնոպոլացնել լրատվական դաշտը:
Հովհաննեսին մաղթում եմ այն ամենը, ինչ իր կողմից ուղղորդվող ֆեյքերը գրել են իմ ու իմ ընտանիքի հասցեին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր