ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Իսկական պատերազմական իրավիճակը մեր ճանապարհներին է».Դերենիկ Մալխասյան
02:10, 17.01.2020 | mamul.am
5021 | 0

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճանապարհային երթևեկության անվտանգությանը միտված կանոնների խստացումը անհետաձգելի անհրաժեշտություն է։ Բալային համակարգը անհրաժեշտ, բայց բոլորովին ոչ բավարար պայման է։
Ճանապարհները ճիշտ կահավորելու, գծանշումներ անելու, օրենքի պահանջները խստորեն պահպանելու ու կիրառելու, Երևանից դուրս տեսանկարահանող սարքերով խախտումներ արձանագրելու անհրաժեշտություն կա։
Պատերազմող երկրի սահմանին անհամեմատ ավելի քիչ մարդ է զոհվում, քան՝ այդ երկրի ճանապարհներին։ Իսկական պատերազմական իրավիճակը մեր ճանապարհներին է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր