ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Ձկների զանգվածային անկում Գետամեջում. պատճառվել է 5-6 մլն դրամի վնաս
22:05, 16.01.2020 | mamul.am
5015 | 0

Կոտայքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Գետամեջ գյուղում գտնվող Եղունարք գետի հարևանությամբ գտնվող ձկների համար նախատեսված մի քանի ավազաններում կասկածելի հանգամանքներում 4 հազարից ավելի «Իշխան» տեսակի ձկներ սատկել են։ Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ սատկել են ոչ միայն ավազանների, այլև գետի ձկները։

Ըստ աղբյուրի՝ գյուղացիները 5 ամսից ավելի խնամել են ձկներին, ժամանակին կերակրել, և որոշ ժամանակ անց պետք է պտուղները քաղեին։ Բնակիչները ցերեկն են եկել ձկներին կերակրելու, սակայն հեռվից տհաճ հոտ են զգացել, մոտենալով՝ ականատես են եղել ձկների համատարած անկմանը։ Գյուղացիները վստահ են, որ ձկների անկումն իրենց անփութության պատճառով չի եղել։ Ըստ նրանց՝ մասնագետները պետք է ջրից նմուշ վերցնեն և սատկած ձուկ, փորձաքննության ենթարկեն, և բացահայտեն, թե որտեղից էր այդ նեխած, փրփրոտ սև ջուրը լցվում գետը»։ Ձկնաբույծներն, իրենց խոսքով, կրել են 5-6 մլն դրամի վնաս։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր