Միջազգային վարկանիշային Moody's ընկերությունը ներկայացրել է զեկույց, համաձայն որի, տնտեսական ցնցումները, որոնք կապված են ծովի մակարդակի բարձրացման հետ, կարող են որպես հետևանք առաջացնել երկարաժամկետ առումով սպառնալիքներ տասնյակ ինքնիշխան երկրների վարկային վարկանիշների համար: Գործակալությունը պարզաբանում է, որ բարձր եկամուտ ունեցող երկրները, ինչպիսիք են Ճապոնիան և Նիդերլանդները, նույնպես վտանգի տակ են, բայց ի վիճակի են աղետներին հակազդելու: Սա նշանակում է, որ բնական աղետները դժվար թե էական ազդեցություն ունենան այս երկրների վարկային պատմության վարկանիշների վրա: |