ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Վանեցյանը չարաչար սխալվում է, եթե մտածում է, որ Պուտինի պես կարող է գալ իշխանության»․ Արթուր Սաքունց
01:10, 17.01.2020 | mamul.am
6232 | 1

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Factor TV-ի եթերում ասել է, որ հեղաշրջման մասին խոսակցություններին, դավադրությունների տեսությանը խիստ վերապահումներով է մոտենում. «Որովհետև հեղաշրջման համար պետք էր ունենալ համապատասխան ռեսուրսներ, պետք էր ունենալ հանրային կամ պետական աջակցություն և ռեսուրսներ: Հիշենք 1998 թվականի իրադարձությունները, երբ տեղի ունեցավ պետական հեղաշրջում, երբ իշխանության մի մասը ուներ լծակներ և հարկադրեցին նախագահին հրաժարական տալու։ Խոսել հիմա նման հնարավորության մասին, պետք է ունենալ փաստեր։ Պետությունը զավթածները ռևանշի ձգտումներ ունեն, դա ակնհայտ է, բայց սովորաբար, հեղաշրջում անողները հրապարակային հանդես չեն գալիս։ Հեղաշրջման տեսությունները անպտուղ և անիմաստ դիսկուրս են առաջարկում հանրությանը, դա նշանակում է՝ ինչ է տեղի ունեցել Հայաստանում։ Հեղաշրջում լինում է այնպիսի պետություններում, որտեղ ժողովուրդը հեռացված է իշխանությունից և պալատի տիրույթում են տեղի ունենում իրադարձությունները»,- ասել է նա:

Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի թվիթերյան գրառմանը Սահմանադրական դատարանի շուրջ տիրող իրավիճակի մասին՝ իրավապաշտպանն ասել է. «Ուրեմն Վանեցյա՞նը պետք է ասեր, որ իմանայինք, չի հետաքրքրում նրա ենթադրությունը կամ խոսքը։ Ինքը փորձում է հանդես գալ որպես քաղաքական գործիչ, բայց պետք է ասեմ, որ ԿԳԲ-ի ներկայացուցչի՝ իշխանության գալու մի տխուր օրինակ է Պուտինի՝ ՌԴ-ում իշխանության գալը, Վանեցյանը եթե մտածում է իր համար դա նույնպես հնարավոր է, ապա չարաչար սխալվում է, որովհետև ՀՀ-ում թավշյա հեղափոխությունները սպառված են»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Վանեցյանը չարաչար սխալվում է, եթե մտածում է, որ Պուտինի պես կարող է գալ իշխանության»․ Արթուր Սաքունց
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր