Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 504.47, EUR 553.45, RUB 6.46, GBP 622.36
+5 °C, +5 °C ... +11 °C Վաղը`+13 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Աջափնյակի թաղապետին քննադատած ակտիվիստին կանչել են ոստիկանություն
11:00, 17.01.2020

Օրեր առաջ ակտիվիստ Արսեն Նիկողոսյանը ֆեյսբուքյան եթերում քննադատել էր Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանին՝ ասելով, որ նա իր «չափ ու սահմանն անցել է» քաղաքացիների հետ շփումներում, ապա անդրադարձել թաղապետի նորակառույց առանձնատան թեմային: «Ն. Փաշինյանը տեղյակ չի՞, որ Աջափնյակի թաղապետ Բաբայան Գևորգը 100-150 հազար դոլարանոց տուն է սարքել, բա որ վախտին բալգարկա սարքող էր, էդ ժամանակ խի՞ չէր սարքում էդ տունը»,- նշել էր նա։

Նախօրեին հայտնի դարձավ, որ այդ հայտարարություններից հետո ակտիվիստին հրավիրել են ոստիկանություն. «Փորձեցին ճշտումներ անել Գևորգ Բաբայանի հետ կապված: Մենք արձանագրեցինք փաստեր, որոնք առկա են, և դրանց հիման վրա պետք է որ հետաքննություն կատարվի ոստիկանության կողմից»,- դուրս գալով Մաշտոցի բաժնից՝ ասաց Նիկողոսյանը:

Ի դեպ, հունվարի 14-ի ֆեյսբուքյան լայվից հետո ակտիվիստին հեռացրել էին աշխատանքից. նա աշխատում էր Կոտայքի մարզի ռեստորաններից մեկում:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր