ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ինքնասպանության դեպքերը պատշաճ վերլուծության չեն ենթարկվում». Արման Թաթոյան
11:40, 17.01.2020 | mamul.am
3504 | 0

«Համակարգային կարևորագույն հարց կա. այդ մասին այդքան խոսում եմ, բայց խնդիրը շարունակում է մնալ չլուծված: Մահվան դեպքերը՝ կլինի ինքնասպանություն, հիվանդության հետևանքով կամ այլ պատճառով, միևնույն է, պատշաճ վերլուծության չեն ենթարկվում, հատկապես ինքնասպանությունները»,- «Ազատազրկման վայրերում խնդիրներին և ՄԻՊ-ի՝ որպես կանխարգելման մեխանիզմին նվիրված քննարկումից» առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Թաթոյանի խոսքով՝ հարցը սահմանափակվում է միայն անհատական դեպքերը քննելով և վերջ: «Մինչդեռ պետք է ուսումնասիրություններ կատարվեն, պատճառները վերլուծվեն, դրան նպաստող պայմանները վեր հանվեն, համակարգային կանխարգելման միջոցներ ձեռնարկվեն...սա է կարևորագույն խնդիրը, իսկ մեզ մոտ, ցավոք սրտի, արդյունավետ կանխարգելման միջոցները շարունակում են մնալ ոչ բավարար մակարդակի»,- նշեց պաշտպանը:

«Ինքնասպանության դեպքերը պատշաճ վերլուծության չեն ենթարկվում». Արման Թաթոյան Տեսանյութը՝ Factor TV-ի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր