ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
Աշխարհում հայտնվել է չորրորդ ամենաթանկ ընկերությունը
13:00, 17.01.2020 | mamul.am
10296 | 0

Աշխարհում հայտնվել է չորրորդ գերթանկ ընկերությունը` Alphabet հոլդինգը, որը Google կորպորացիայի վերակազմավորման արդյունքն է։ Այս մասին հայտնի է դարձել Nasdaq բորսայում առուվաճառքների փակման ժամանակ, երբ հունվարի 17-ի դրությամբ ընկերության կապիտալացումը հատել է 1 տրիլիոն դոլարը:

Առուվաճառքների փակման ժամանակ՝ A դասի մեկ բաժնետոմսի գինը կազմել է 1450.16 դոլար: Այսպիսով, շուկայի կապիտալիզացիան (ընկերության բոլոր արժեթղթերի ընդհանուր արժեքը) կազմել է 1.0001 տրիլիոն դոլար:
2015 թվականին Google կորպորացիայի բիզնեսի վերակազմավորման արդյունքում հիմնվեց Alphabet հոլդինգը, երբ Google-ի բոլոր բաժնետոմսերն ամբողջությամբ կոնվերտացվում են Alphabet-ի բաժնետոմսերի՝ առանց որևիցե չափորոշիչի փոփոխության։ Շուկայում ամենաթանկ ընկերությունը Սաուդյան Արաբիային պատկանող Saudi Aramco նավթային ընկերությունն է, որի բաժնետոմսերի արժեքը կազմում է մոտ 1,85 տրիլիոն դոլար, երկրորդ հորիզոնականում Apple-ն է (1,41 տրիլիոն) և Microsoft-ը՝ (1,25 տրիլիոն դոլար):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր