ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Հոնկոնգում ձերբակալված ցուցարարների ընդհանուր թիվը գերազանցում է 7 հազարը. #SouthChinaMorningPost
14:05, 17.01.2020 | mamul.am
5169 | 0

Անցած ութ ամիսների ընթացքում Հոնկոնգում չարտոնված ցույցերի մասնակիցների ընդհանուր թիվը մինչ այժմ գերազանցել է 7000-ը: Այս մասին այսօր հաղորդել է South China Morning Post թերթը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության հանձնակատար Քրիս Թանի տրամադրած վերջին տվյալները:

Հրապարակման համաձայն, ամռան սկզբից ի վեր ձերբակալվել է 7019 իրավախախտ, որոնց 40%-ը ուսանողներ են: Դատարանի որոշմամբ գրեթե 1,1 հազար մարդ արդեն պատասխանատվության է ենթարկվել, այդ թվում՝ 547-ը՝ անկարգությունների հոդվածով նախատեսված մեղադրանքով:

Զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել են 2019 թվականի հունիսից, երբ կառավարությունը որոշում կայացրեց ենթադրյալ հանցագործներին արտահանձնել Չինաստանին: Ավելի ուշ այս օրենքը չեղարկվց, սակայն ցույցերը չդադարեցին։ Ակտիվիստները պահանջում են ազատ ընտրություններ, ոստիկանական դաժանությունների անկախ հետաքննություն, նախորդ ակցիաների ժամանակ կալանավորվածների ազատ արձակում և այլն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր