ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Երբ իրա հետ էինք, էդ սիգարետներն աչք չէին ծակում». անասնապահը՝ վարչապետին
13:45, 17.01.2020 | mamul.am
5027 | 1

Շարունակվում է մսավաճառների և անասնապահների բողոքի ակցիան՝ Կառավարության շենքի դիմաց: «Հավաքն ըլնելու ա էնքան, որ ժողովրդի ասածը ըլնի: Երեկ մեր պարոն վարչապետը որ գրառել էր սիգարետների մասին, էդ նույն սիգարետներն իրա շարժի ժամանակ եղել ա: Երբ սաղս մի մարդու նման կանգնած էինք, էդ ժամանակ աչք չէր ծագում, հիմա ծագում ա՞»,- նշեցին նրանք:

Անդրադառնալով ՍԱՏՄ ղեկավարի և սպանդանոցների ներկայացուցիչների ստորագրած հուշագրին՝ ասացին, որ անհամաձայնություն ունեն. «Համոզված ենք՝ ավել գումար են վերցնելու, ճանապարհածախսն էլ սպանդանոցը չի հոգալու... Ոչ մի գյուղացի հնարավորություն չունի անասունին սպանդանոց տեղափոխի, էդ գումարը վճարի, և երրորդ՝ էդ պայմանները ոչ մի գյուղացու ձեռ չեն տալիս»,- ասացին հավաքվածները:

«Թող ամեն համայնք ունենա տեղամասային բժիշկ, գա, ստուգի կենդանու առողջությունը, եթե ենթակա է մորթելու, թող մորթեն»,- առաջարկեցին նրանք:

Տեսանյութը՝ Ֆակտորի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր