Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.63, EUR 517.06, RUB 7.53, GBP 622.51
0 °C, 0 °C ... +2 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Հասկանում եք չէ՞, որ մի օր արյուն է թափվելու». Զոհրապ Եգանյան
05:10, 18.01.2020

Օգտատեր Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանի ժամանակ սոցցանցերում մի վիճակ էր, երբ շատերին թվում էր, թե երկրի ղեկավարը տեղյակ չէ ծավալվող քննարկումներից, ուստի մարդիկ այնքան լուրջ չէին վերաբերվում այս հարթակին, որքան այժմ է:

Հիմա կարևորը` «Ֆեյսբուք»-ում ամեն ինչ լավ երևա, քննադատություն չլինի, նույնիսկ եթե այն առողջ է: Եթե քո գրառումը հայտնվում է լրատվակաների էջերում, մի ֆեյքի տղա պարտադիր գալիս ու մի հիմար բան է գրում մեկնաբանություններում, ինչին լրատվականներն այնքան էլ չեն հետևում: Ստացվում է, որ չի կարելի քննադատել իշխանություններին, եթե Սերժ Սարգսյանի ժամանակ քեզ կարող էին զանգել մոտ մարդիկ, կամ կրիմինալը միջամտեր, ապա հիմա քո մասին կսկսեն խոսել ֆեյքերը: Տարբերությունն այն է, որ մեկն իրական կյանքում էր մարդուն ճնշելու միջոց, մյուսը` վիրտուալ կյանքում: Թերևս հանրային վտանգավորության առումով երկուսն էլ համարժեք են, կամ վիրտուալ հարթակներն ավելի ակտուալ են դառնում:
Ի՞նչ պետք է անեն այն մարդիկ, ովքեր համաձայն չեն այս կառավարության քայլերի հետ, բնական է՝ պաշտպանվեն ու դա հաճախ անեն նույն մեթոդներով: Ենթադրեք այդպես եղավ, պատկերացնո՞ւմ եք թե ինչ է կատարվելու, ինչ աստիճանի է ավելանալու բացասականը սոցցաներում: Գոնե հասկանում եք չէ՞, որ այս տեմպով մի օր արյուն է թափվելու ու մարդիկ հարաբերություններ են պարզելու իրական կյանքում: Մի օր հոմ կբացահայտվի, թե ով որտեղ ինչ էր անում, ինչ բուծարաններ էին բացել և այլն:
Քանի դեռ կարմիր գծերը չենք անցել, թերևս լավ կարվի, եթե սոցցանցերից կախվածության մասին խոսի պետությունը, սկսած Նիկոլ Փաշինյանից՝ սահմանվի սոցցանցերից օգտվելու հստակ գրաֆիկ ու ուշ ժամերի հրապարակումներ ու ուղիղ եթերներ չարվի, հետո քաղաքական ուժերով ու ազդեցիկ մարդկանցով հավաքվեն ու ֆեյքերի, հայհոյանքների ու բացասական մթնոլորտի թեման քննարկեն: Հավատացեք ինձ՝ բոլոր ճամբարներում էլ կարգին տղեք կան, եթե նեղվեք, ձեն տվեք, տեղերը կասեմ»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր