Օգտատեր Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանի ժամանակ սոցցանցերում մի վիճակ էր, երբ շատերին թվում էր, թե երկրի ղեկավարը տեղյակ չէ ծավալվող քննարկումներից, ուստի մարդիկ այնքան լուրջ չէին վերաբերվում այս հարթակին, որքան այժմ է: Հիմա կարևորը` «Ֆեյսբուք»-ում ամեն ինչ լավ երևա, քննադատություն չլինի, նույնիսկ եթե այն առողջ է: Եթե քո գրառումը հայտնվում է լրատվակաների էջերում, մի ֆեյքի տղա պարտադիր գալիս ու մի հիմար բան է գրում մեկնաբանություններում, ինչին լրատվականներն այնքան էլ չեն հետևում: Ստացվում է, որ չի կարելի քննադատել իշխանություններին, եթե Սերժ Սարգսյանի ժամանակ քեզ կարող էին զանգել մոտ մարդիկ, կամ կրիմինալը միջամտեր, ապա հիմա քո մասին կսկսեն խոսել ֆեյքերը: Տարբերությունն այն է, որ մեկն իրական կյանքում էր մարդուն ճնշելու միջոց, մյուսը` վիրտուալ կյանքում: Թերևս հանրային վտանգավորության առումով երկուսն էլ համարժեք են, կամ վիրտուալ հարթակներն ավելի ակտուալ են դառնում: |