ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Մասկը ողբերգություն է անվանել #NASA-ի յուրաքանչյուր նոր հրթիռի արձակումը
15:20, 17.01.2020 | mamul.am
8163 | 0

SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը Twitter միկրոբլոգի իր էջում NASA-ի խոստումնալից նոր հրթիռների արձակման իրավիճակը համեմատել է ողբերգության հետ: Նա հիշեցրել է, որ մեկանգամյա լինելու պատճառով հրթիռի յուրաքանչյուր մեկնարկ շատ թանկ կարժենա:

«SLS աշխատանքային անվանումն ունեցող հրթիռային արձակման հիմնական խնդիրն այն է, որ այն չի կարող օգտագործվել մի քանի անգամ: Սա նշանակում է, որ ամեն անգամ միլիարդ դոլար արժողությամբ հրթիռը սկսում է պայթել: Սա 100% ողբերգություն է»,- գրել է Մասկը:

SpaceX-ը մշակում է բազմակի օգտագործման հրթիռային կրիչների նախագծեր, ներառյալ Falcon Heavy-ն, որը նման է NASA-ի SLS անվանումը կրող հրթիռների կրիչներին: Դրանք հնարավոր է օգտագործել 2 անգամ: Ըստ Մասկի՝ Falcon Heavy-ի գործարկման արժեքը 150 միլիոն դոլար է, իսկ հրթիռի հաջորդ արձակումը պետք է տեղի ունենա 2020-ի ամռանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր