ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
#Bitcoin-ի փոխարժեքը մոտենում է 18000 դոլարին. փորձագետ
09:20, 18.01.2020 | mamul.am
8479 | 0

«Bitcoin կրիպտոարժույթի փոխարժեքը սկսել է տեղաշարժվել դեպի 18000 դոլարը»,- գրել է Ամստերդամի ֆոնդային բորսայի վերլուծաբան Միխաել վան դե Պոպենը՝ Twitter միկրոբոլգի իր էջում: Ըստ փորձագետի՝ այս մասին է վկայում ալտքոինների գնի անկանխատեսելի բարձրացումը, որը կշարունակվի առաջիկա 3 ամիսների ընթացքում:
«Այն, ինչ կատարվում է հենց հիմա շուկայում, նման է 2016-ի հունվարի ժամանակահատվածում տեղի ունեցածին»,- կանխատեսել է Պոպենը:
Ավելի լավատեսական սցենար է առաջարկում Bitcoin կրիպտոարժույթի փոխարժեքի համար Bloсkroots առևտրային ծառայության համահիմնադիրը՝ Ջոն Ռեյջերը: Ըստ նրա` Bitcoin-ի արժեքն սկսեց թանկանալ, երբ կրիպտոարժույթի փոխարժեքը սկսեց ավելանալ պատմական աջակցության մակարդակից, որը գտնվում էր 6400 դոլարի սահմաններում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր