Իրանի կառավարության տապալումը կլինի պատերազմներին վերջ տալու և Մերձավոր Արևելքում կայունության հաստատման հիմնական բանալին: Այս մասին New York Post պարբերականում գրել են «իրանա-ամերիկյան մեծամասնության» կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ Փիթեր Քոհանլուն և Բեն Թաբաթաբայը: Հեղինակների կարծիքով՝ միակ տարբերակն Իրանի ռեժիմի տապալումն է: «Հակառակ դեպքում Իրանը կշարունակի անկայունություն սփռել, ինչը անխուսափելիորեն կհանգեցնի պատերազմի»,- նշվում է հոդվածում: |