ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ենթադրում եմ, որ սա անցյալի արձագանքն է». Ալեն Սիմոնյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին
18:05, 17.01.2020 | mamul.am
9689 | 0

«Ցավոք սրտի, ենթադրում եմ, որ սա անցյալի արձագանքն է»,- Գեորգի Կուտոյանի մահվան մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը

«Նախ պետք է ասեմ, որ ապշահար արեց այս լուրը ևʹ ինձ, ևʹ իմ գործընկերներին։ Լուրը նոր է, խորը մեկնաբանություն չեմ կարող անել։ Ցանկանում եմ իմ ցավակցությունը հայտնել բարեկամներին, հարազատներին, վստահ եմ՝ շուտով կիմանանք մանրամասները»,- նշեց նա։

Հարցին՝ Կուտոյանը՝ որպես ԱԱԾ ղեկավար, պարզ է, որ տիրապետում էր որոշակի ինֆորմացիայի, կարո՞ղ էր իսկապես ինքնասպանություն լինել, թե չի բացառում, որ սպանություն լինի, Սիմոնյանն ասաց, «Խոսքը վերաբերում է մարդու կյանքին և անկախ նրանից, թե ինչ պաշտոն է զբաղեցրել, չեմ կարծում, որ այնպիսի ժամանակահատվածում է զբաղեցրել, կամ այնքան մեծ բեռ է կրել, որ այդ բեռը․․․չգիտեմ, ինքնասպանությունն ու սպանությունը տարբեր մեկնաբանությունների և տարբեր հետևությունների առիթ է, եկեք սպասենք, տեսնենք՝ ինչ կասի նախաքննող մարմինը՝ ինչն է եղել պատճառը: Կարծում եմ՝ սա նախկինի արձագանք կարելի է համարել, որը մինչև օրս հնչում է, և մեր ականջին հասնում է նման ձևերով, ցավալի արձագանք է, կարծում եմ հետևություններ պետք է անենք»,- կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր