ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Հրազենային վնասվածքը եղել է քունքի շրջանում». Արթուր Մելիքյանը մանրամասներ է հայտնում դեպքի վայրից
19:15, 17.01.2020 | mamul.am
9396 | 0

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հաղորդեց Գեորգի Կուտոյանի սպանության վայրում կատարվող աշխատանքներից որոշ մանրամասներ. «Հայտնաբերվել է օրինական պարգևատրման կարգով իրեն նվիրված զենքը: Կան բազմաթիվ պարկուճներ, պատերին՝ վնասվածքներ: Դեպքի վայրում կնոջ և հոր մասնակցությամբ գործողություններ են կատարվում, այս պահին էլ դրանք շարունակվում են: Հարուցվել է քրեական գործ 110-րդ հոդվածի առաջին հոդվածով: Խնդրում եմ հոդվածին առերևույթ չխաբվել: Բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու՝ կարող է լինել սպանություն, կամ սպանություն՝ քողարկված ինքնասպանությունով: Կլինեն բազմաթիվ վարկածներ: Քրեական գործը հարուցվել է այս պահին ձեռքի տակ եղած փաստերի հիման վրա: Տեսանկարահանող սարքերի ձայնագրություններն արդեն առգրավվել են: Հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում: Վաղը դատաբժշկական փորձագետներն ավելի ստույգ կպարզեն վնասվածքի տեսակը: Հայտնաբերվել են 4 տասնյակից ավելի պարկուճներ, փամփուշտներ: Քննչական կոմիտեում չկա որևէ գործ, որով Գեորգի Կուտոյանն անցնելուց լիներ որպես վկա, կամ մեղադրյալ, կամ մեղադրող: Աշխատանքները դեռ շարունակվում են, դեռ երկար կշարունակվեն: Առաջիկայում որևէ այլ տեղեկատվություն հայտնել չենք կարող»:

«Հրազենային վնասվածքը եղել է քունքի շրջանում». Արթուր Մելիքյանը մանրամասներ է հայտնում դեպքի վայրից
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր