ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Հայկ Հարությունյանի և Աշոտ Կարապետյանի մահվան դեպքերից հետո, այս մեկը, մեղմ ասած, զարմանալի է». Արփի Դավոյան
21:55, 17.01.2020 | mamul.am
7142 | 0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվանը։

«Սարսափելի և անսպասելի դեպք է տեղի ունեցել։ Կարծում եմ, պետք է սպասենք իրավապահների արձագանքին և ենթադրություններ չանենք: Ինչ-որ շղթայական գործընթաց է գնում։ Չգիտեմ՝ ինչ բնորոշում տալ։ Կարծում եմ՝ պետք է լավ աշխատեն իրավապահ մարմինները և կարողանան հստակ պարզել՝ ինչ է տեղի ունեցել։ Որևէ գնահատական չեմ կարող տալ։ Պետք է հասկանալ՝ ինչո՞ւ են նմանատիպ սպանություններ տեղի ունենում, ովքեր են պատասխանատու։ Հայկ Հարությունյանի և Աշոտ Կարապետյանի մահվան դեպքերից հետո այս մեկը, մեղմ ասած, զարմանալի է։ Միանշանակ, մասնավոր ենթադրություններ ու կարծիքներ հայտնելն անօգուտ է»,- ասել է Արփի Դավոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

«Հայկ Հարությունյանի և Աշոտ Կարապետյանի մահվան դեպքերից հետո, այս մեկը, մեղմ ասած, զարմանալի է». Արփի Դավոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր