ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Ո՞ր երկիրն է Թուրքիայի թիվ մեկ բարեկամը. սոցհարցման արդյունքներ
02:20, 18.01.2020 | mamul.am
7304 | 0

«Public Status» ուսումնասիրությունների և խորհրդատվության ծառայությունը սոցիոլոգիական հարցում է իրականացրել Թուրքիայում՝ պարզելու համար, թե թուրքերը որ երկիրն են առաջին հերթին ընկալում որպես Թուրքիայի բարեկամ։

Այսպիսով առաջին հորիզոնականում 32.11% ցուցանիշով Ադրբեջանն է։ Երկրորդ տեղում Կատարն է՝ 14.61% ցուցանիշով, գրում է Ermenihaber-ը։

Կատարից շատ քիչ տարբերությամբ երրորդ հորիզոնականում հայտնվել է Ռուսաստանի Դաշնությունը։ Բարեկամ երկիր ասելիս առաջին հերթին Ռուսաստանն է մտաբերել հարցվածների 13.58%-ը։

Հաջորդը Պակիստանն է՝ 7.60%-ով։ Ցուցակը եզրափակում է թուրքերի կողմից որպես «ձագ» պետություն ընկալվող ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը 7% ցուցանիշով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր