ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Երիտասարդի մերկ լուսանկարները չհրապարակելու համար կաշառք էր պահանջել
21:50, 17.01.2020 | mamul.am
5096 | 1

Ամիսներ առաջ մի երիտասարդ ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ սոցցանցերից մեկում ծանոթացել էր մի օգտատիրոջ հետ և նրա առաջարկով ուղարկել իր մերկ լուսանկարները։ Որոշ ժամանակ անց լուսանկարները ստացած օգտատերը դրանք չհրապարակելու համար երիտասարդից պահանջել էր 190․000 դրամ։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ հարուցվեց և ուղարկվեց տարածքային քննչական բաժին։ Քրեական գործի շրջանակներում ոստիկանության Էրեբունու բաժնի և տարածքային նախաքննական մարմնի ծառայողներն իրականացրին տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։ Ամիսներ տևած հետևողական աշխատանքի արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին իրական օգտատիրոջ ինքնության վերաբերյալ։ Տեղեկությունների իրացման արդյունքում Էրեբունու ոստիկանները հունվարի 16-ին հայտնաբերեցին Եղեգնաձորի բնակիչ, 29-ամյա երիտասարդին ու բերման ենթարկեցին բաժին։ Նա ոստիկանությունից ներկայացվեց քննչական բաժին ու ձերբակալվեց։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր