Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.63, EUR 517.06, RUB 7.53, GBP 622.51
0 °C, 0 °C ... +2 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Փաստորեն, պատվիրատուին 1.5-2 ամիս է անհրաժեշտ լինում մարդուն վերացնելու համար». Կարինե Հարությունյան
23:10, 17.01.2020

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկ Հարությունյան-23.09.2019
Աշոտ Կարապետյան-28.11.2019
Գեորգի Կուտոյան-17.01.2020
Փաստորեն, պատվիրատուին մեկուկես-երկու ամիս է անհրաժեշտ լինում մարդուն վերացնելու նախապատրաստության և իրականացման համար: Ես մասնագետ չեմ, բայց, ըստ իս, բավական կարճ ժամանակամիջոց է, փորձ ունեցողի արագություն, կտրուկ քայլերի գնացողի վարքագիծ:
Էս սպանությունները հիշեցնում են 1998-ի սպանությունները.
Հենրիկ Խաչատրյան-6.09.1998
Վահրամ Խոռխոռունի-10.12.1998
Արծրուն Մարգարյան-9.02.1999 (21.01.1998-մահափորձ)
Կարծում եք՝ կապ կա՞ սպանությունների այս երկու շարքի միջև: Ի դեպ, գիտենք, թե քսան տարի առաջ ինչ հետևեց էս սպանություններին: Ու քսան տարի առաջվա պատմական փաստերը, գումարած՝ տասը տարի առաջվա ժողովրդի վրա կրակ բացելու իրողությունը՝ աչքներիս առաջ ու մտքներիցս չհանած ու բանականություններս արթուն պահած պիտի օձին փակի տակից անգամ չթողնենք պոչը դուրս հանի: Եվ ի դեպ, ԱԱԾ-ն ի՞նչ բանի էր/է էսքան ժամանակ, հետեւո՞ւմ էր/է, թե ում հետ է հայտնի քաղաքական մեղսագործը կապ պահում, ովքե՞ր են նրան այցելողները և այդ այցելողները ո՞ւմ հետ են շփվում առհասարակ: Եթե ներկայիս իշխանության գլխից մի մազ պակասի, կարծում եմ, ժողովրդի առաջին գործը պիտի լինի ներխուժել ԱԱԾ շենք և այնտեղ աշխատող յուրաքանչյուրին փակել հենց իրենց հայտնի պադվալներում»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր