ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Մանվել Գրիգորյանի տանը նկարահանած իրերը հայտնաբերվել և նկարահանվել են ուրիշ վայրում». պաշտպան
23:15, 17.01.2020 | mamul.am
16079 | 3

«Եթե առողջությանը սպառնացող վտանգը վերանա, Մանվել Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի պալատ: Տեխնիկական այլ խնդիրներ են նաև առաջացել՝ կապված սարքավորումները միացնելու հետ, քանի որ արդեն անոթային խնդիրների հետ գործ ունենք»,-168 TV-ի եթերում ասել է նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
Նա նշել է, որ Գրիգորյանը գիտակցություն ունի, իսկ խափանման միջոցի փոփոխությանն առանձնապես էմոցիոնալ չի արձագանքել, որովհետև այդ պահին վիճակը շատ ծանր էր:

Պաշտպանը վստահ է, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերջնական որոշումը ընդունվել է ոչ դատարանում, և ոչ էլ դատախազությունում. այդ որոշումն ընդունվել է երկրի ղեկավարի մակարդակով, ինքը կարծում է, որ դա քաղաքական որոշման արդյունք է:

Օրերս համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ Մանվել Գրիգորյանի տանը նկարահանած ԱԱԾ կադրերը «կազմակերպված են եղել»: Այս առնչությամբ պաշտպանն ասել է, թե այն, որ դա մոնտաժ է, որ իրականությանը չհամապատասխանող է այդ տեսանկարահանումը, այն, որ այդ իրերը նկարահանված են այնտեղ, որտեղից որ չեն հայտնաբերվել, ինքը գիտեր գործին ներգրավվելու հենց երկրորդ օրը. «Այդ իրերը հայտնաբերվել են ուրիշ վայրում, նկարահանվել են ուրիշ վայրում: Իսկ թե անձամբ ո՞վ է դրանով զբաղվել, կարևոր չէ: Կարևոր է, թե ո՞վ է թույլ տվել կամ հրահանգավորել»,- ասել է պաշտպանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Մանվել Գրիգորյանի տանը նկարահանած իրերը հայտնաբերվել են ուրիշ վայրում, նկարահանվել են ուրիշ վայրում». պաշտպան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր