ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ինքնասպանության վարկածը քիչ հավանական է». Գարեգին Միսկարյան
00:45, 18.01.2020 | mamul.am
5252 | 0

Արդեն հայտնել էինք, որ Երևանի բնակարաններից մեկում գտնվել է ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ի եթերում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն ասել է. «Կուտոյանի մահը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Մենք՝ որպես ՀՀ քաղաքացիներ, պետք է հետամուտ լինենք, և ուժերի գերլարումով պետական ինստիտուտները պետք է կարողանան տալ նախկին ԱԱԾ պետի հետ տեղի ունեցածի վերաբերյալ հարցերի պատասխանները: Ի՞նչ էր սա՝ ինքնասպանությո՞ւն, ապանությո՞ւն…»:

Քաղաքագետը եթերի ընթացքում ուշադրություն է հրավիրել երկու դեպքի վրա. «Առաջին՝ երբ Գեորգի Կուտոյանը իր պաշտոնը հանձնեց Արթուր Վանեցյանին, դրանից հետո տեղեկատվություն եղավ այն մասին, որ ԱԱԾ-ից բազմաթիվ կարևոր փաստաթղթեր են կորել: Եվ այսօր Քննչական մարմինները հայտարարեցին, որ Կուտոյանը որևէ քրեական գործով որևէ կարգավիճակով չի անցնում… Եվ երկրորդ՝ օրեր առաջ ռուսամետ մամուլում շրջանառվեց մի լուր, ըստ որի՝ Արթուր Վանեցյանի կյանքին վտանգ է սպառնում: Այս տեղեկատվությունը պատշաճ ուշադրության չարժանացավ, բայց դրանից երկու օր հետո մենք տեսանք, որ Վանեցյանի նախորդի հետ տեղի ունեցավ դժբախտ պատմություն… Հարցեր են առաջանում, որոնք, բացի պետությունից, այլ հասցեատեր չունեն»,- ասել է նա:

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանն էլ իր հերթին ասել է. «Վերջին շրջանում արդեն երրորդ դեպքն է, որ ուժային կառույցի ներկայացուցիչ է մահանում առեղծվածային հանգամանքներում, և քանի որ երեք դեպքերում էլ շատ մեծ ինֆորմացիայի են տիրապետել, ինքնասպանության վարկածը քիչ հավանական է»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր