Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.63, EUR 517.06, RUB 7.53, GBP 622.51
0 °C, 0 °C ... +2 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Այս իշխանությունն այն իշխանությունը չէ, որ սպանություն պատվիրի». Արամ Զ. Սարգսյան
01:05, 18.01.2020

«Առաջին լրատվական»-ի եթերում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանն, անդրադառնալով ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին, ասել է, որ գործի ամբողջական քննությունն ու բացահայտումը իրավապահ համակարգի պատվի խնդիրն է. «Մարդկային հոգեբանությունը ինքնասպանությունից մինչև սպանություն մեկնաբանելու փորձերը համարում եմ ոչ ճիշտ, որովհետև ցանկացած մարդ անհատականություն է, և կախված իրավիճակներից՝ այն մասին, թե ինչպիսի դրսևորումներ կունենա, տեսակետ ասելը զուտ տեսակետ է, ես գտնում եմ, որ նախ քննչական խումբը պիտի որոշակի մոտեցում ներկայացնի, ամբողջությամբ հետազոտի. ԱԱԾ պետի պաշտոնը, իհարկե, շատ լուրջ պաշտոն է, շատ լուրջ տեղեկատվության տիրապետող մարդ է եղել պարոն Կուտոյանը, այս առումով համապատասխան մարմինները լուրջ անելիք ունեն: Բարդ է ինչ-որ բան ասել»,- նշել է Սարգսյանը:

Նրա խոսքով՝ այսօրվա իշխանությունը որևէ կաշկանդվածություն չունի նման գործ բացահայտելու առումով. «Այսօրվա իշխանությունը որևէ կերպ որևէ մեկի կյանքին վտանգ սպառնալու խնդիր էլ չունի: Այս իշխանությունն այն իշխանությունը չէ, որ սպանություն պատվիրի: Մտածել, որ կարող է պարոն Կուտոյանի սպանությունը գործող իշխանության պատվերով լինել, ուղղակի անհեթեթություն է: Այս առումով ամենաշատը գործող իշխանությունը պետք է շահագրգռված լինի երկրում լարվածության մթնոլորտը թուլացնելու և տեղի ունեցածը բացահայտելու հարցում»,- ասել է Արամ Սարգսյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր