Մահացել է աշխարհի ամենափոքրահասակ մարդը՝ նեպալցի Հագենդրա Թափա Մագարը: Նա 27 տարեկան էր և ուներ ընդամենը 67,08 սմ հասակ: Վերջին ժամանակներում նա տառապում էր սրտային ու թոքային հիվանդություններից: 2011 թվականին Հագենդրան նշանակվել էր Նեպալի բարի կամքի դեսպան զբոսաշրջության ոլորտում: |